ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Բնակավայրերի 80% և մայրուղիների ավտովթարների 65%-ը հիմնականում կապված են այս կամ այն տեսակի սննդամթերքի պատճառով վարորդների ուշադրությունը շեղելու հետ:
Քլիվլենդի ապահովագրական ընկերություններից մեկի հետազոտության արդյունքում կազմվել է մի ցուցակ, որտեղ տեղ են գտել այն 10 սննդամթերքները, որոնց պատճառով առավել հաճախ են տեղի ունենում ավտոպատահարները`
1. Սուրճ` նույնիսկ եթե այն հատուկ հարմարեցված բաժակում է, կամ եթե վարորդը սուրճի մեջ առույգացնող հեղուկ է լցրել: Այսպես թե այնպես տաք սուրճը կարող է թափվել բաժակից ու վթարի պատճառ դառնալ:
2. Տաք ապուրը, որը նույն պատճառով է վտանգավոր, որով և սուրճը:
3. Տաք կարկանդակը, որի լցոնը կարող է թափվել և աղտոտել մեքենայի սրահը:
4. Նրբերշիկը կծու սոուսով, որն իր հերթին կարող է ծորալ հագուստի վրա և կեղտոտել այն:
5. Համբուրգերը, որի միջուկում եղած խոլեստերինով լի զանազան սոուսները նույնպես կարող են կեղտոտել ինչպես վարորդի հագուստը, այնպես էլ նրա ձեռքերը:
6. Խրթխրթան հավի թևիկները, որոնք հաճախ դրդում են մարդուն լիզել մատները, որի հետևանքով էլ ղեկը կարող է սահել մատների արանքով:
7. Տապակած ճուտը, որի պատճառով ձեռքերը պատվում են յողով:
8. Դոնդողի միջուկով բուլկիները, որի դեպքում միջուկի դուրս թափվելու հավանականություն կա:
9. Գգազով զովզցուցիչ ըմպելիքը, որը հաճախ ծակծկում է քիթը, բացի այդ փականի տակից այն կարող է ծորալ:
10. Շոկոլադը, որը հիմնականում քսվում է վարորդի մատներին, հետևաբար և ղեկին` դրանով իսկ սահման վտանգ առաջացնելով:
Բոլոր նորությունները