|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Bentley-ին ներկայացրեց իր առաջին ամենագնացը 27.03.2012

Ժամանակն է եկել վերջ դնելու բոլոր այն խոսակցություններին, որոնք պտտվում են Bently-ի նոր ամենագնացի շուրջ: Շքեղ և բարձրակարգ ավտոմեքենաներ արտադրողն այս անգամ էլ չվրիպեց և Ժնևում կայացած ավտոսրահին պաշտոնապես ներկայացրեց իր հերթական գլուխգործոցը` EXP 9 F մոդելը: Այս ամենագնացը դարձել է երրորդ մոդելը Mulsanne-ից և Continental-ից հետո: Ավտոմեքենայի արտաքին տեսքը լիովին համապատասխանում է ամենագնացի ընդունված չափանիշներին` ստեղծված Bentley-ի ինժեներների կողմից, որոնք այս անգամ ևս չեն դավաճանել իրենց սկզբունքենրին` հիմք ընդունելով Bentley-ի մարդատար ավտոմեքենաների համար նախագծված դիզայնը:

 

Այնուամենայնիվ, EXP 9 F-ի շարժիչը դեռևս մնում է չբացահայտված: Կոնցեպտը համալրված է եղել 6.0 լ 12-մխոցային տվին-տուրբո շարժիչով: Սակայն ընկերության ներկայացուցիչը  հայտնել է, որ մեքենան կունենա կա՛մ 4.0 լ 8-մխոցային, կա՛մ հիբրիդ շարժիչ:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ