ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց եզակի ավտոմեքենա: Նորագույն "F-CELL" տեխնոլոգիայի շնորհիվ այն ստեղծել է անտեսանելի ավտոմեքենա, որը բացի իր բուն նշանակությունից, նաև դրական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա:
"Անտեսանելիության" էֆֆեկտը ստանալու համար ընկերության աշխատակիցները վարորդի նստատեղի կողմից հատուկ լուսաճառագայթող դիոդներ են ներկառուցել, ստանալով իրական LED-դիսփլեյ: Այսպիսով, ավտոմեքենային հայացք գցելիս` այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես տեսնում եք մեքենայի մեջով: Նման "խաբկանքը" ընդամենը օպտիկական պատրանքի արդյունք է∙ հակառակ կողմում տեղադրված հայելանման տեսախցիկը նկարահանում է շուրջբոլորը կատարվածը` այդ ամենը ակնթարթորեն փոխանցլով էկրանի վրա, որի արդյունքում և կարողանում եք տեսնել այն ամենն, ինչը գտնվում է մեքենայի ետևի կողմում:
Այս անտեսանելի ավտոմեքենային նվիրված առաջին գովազդային հոլովակը արդեն հայտնվել է համացանցում, սակայն ավտոմեքենան վաճառքի է հանվելու ոչ շուտ, քան 2015-ին:
Բոլոր նորությունները