ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Աշխարհում բազմաթիվ տարօրինակ ռեկորդներ են սահմանվել, սակայն դրանց շարքերը դեռևս չէր համալրվել սպորտային ավտոմեքենայի ղեկին գտնվելով` գոլֆի գնդակի որսալը:
Ֆորմուլա 1-ի լեգենդ և AMG ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ` Դեվիդ Կուլտխարդն, իրականացրեց դա` Mercedes SLS AMG-ի ղեկին նստած: Այս ռեկորդի գրանցումը Գինեսի ռեկորդների գրքում այժմ գտնվում է վավերացման փուլում:
Կուլտխարդը գնդակն որսացել է 275 մետր հեռավորության վրա, իսկ հարվածն իրականացրել է գոլֆի պրոֆեսիոնալ խաղացող` Ջէյք Շեփարդը: Ռոդստերի արագությունն այդ պահին կազմել է 195 կմ/ժ: Ամենահետաքրքիրն էլ այն է, որ Կուլտխարդից պահանջվեց ընդամենը երկու փորձ այս ռեկորդը սահմանելու համար:
Բոլոր նորությունները