|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Kia-ն հրապարակել է նոր Cerato-ի լուսանկարները 31.07.2012

Kia Motors ընկերությունը հրապարակել է երրորդ սերնդի նոր Kia Certo ավտոմեքենայի առաջին պաշտոնական լուսանկարները, որի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում կայանալիք ավտոսրահին:

 

Հիշեցնենք, որ Kia Cerato-ն որոշ երկրներում վաճառվում է նաև Forte անվան տակ: Անցյալ տարի այս ավտոմեքենան կորեական ավտոարտադրող ընկերության լավագույն վաճառվող մոդելներից է եղել` գրանցելով ավելի քան 445.000 վաճառված օրինակ: Նոր սերնդի ավտոմեքենան, ըստ արտադրողների, կունենա մոդեռն և դինամիկ դիզայն` ստեղծված Պիտեր Շրեյյերի կողմից, որի անվան հետ է կապված է Kia-ի վերջին հաջողությունները համաշխարհյային ասպարեզում:

 

Ինչ վերաբերվում է նոր Kia Cerato-ի տեխնիկական բնութագրին , ապա այս պահին շատ քիչ տեղեկություններ են հայտնի 2014 թվականի Cerato-ի մասին` այն է, որ ավտոմեքենայի թափքը կլինի չափսերով ավելի մեծ, սակայն  ավելի ցածր և լայն, և սպառողին է առաջարկվելու սեդան, կուպե և հէչբեք տեսակներով:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ