Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը
Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Nissan NV200-ը արդեն ընտրվել է որպես Նյու-Յորքյան պաշտոնական տաքսի, և այժմ Ճապոնական ավտոարտադրող ընկերությունը նպատակ ունի գրավել նույն դիրքերը նաև Միացյալ Թագավորության մայրաքաղաքում` ներկայացված NV200 London Taxi մոդելով, որը ներկված է լոնդոնյան տաքսիներին բնորոշ գունային երանգներով: Ավտոարտադրողը պատրաստվում է վավերացում անցնել մինչև այս տարվա վերջ, իսկ արդեն մյուս տարվանից Միացյալ Թագավորությունում արդեն հնարավոր կլինի երթևեկել նոր տաքսիներով:
Ըստ Nissan-ի` NV200 մոդելը կլինի ավելի մատչելի, քան գործող TX4 մոդելի տաքսիները, քանի որ DCI 1.5 լ շարժիչը և 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփը կնվազեցնեն վառելիքի ծախսը մոտ 50%, սպառելով միջինում 5.3լ բենզին 100 կմ, ինչն ավելի արդյունավետ է, քան ներկայիս մոդելների վառելիքի ծախսը:
Բոլոր նորությունները