Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը
Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Հաջորդ ամիս Փարիզում կայանալիք ավտոսրահի ժամանակ կներկայացվեն մի շարք նորույթներ, այդ թվում է նաև նոր Vauxhall Adam-ը: Ավտոմեքենայի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, և բոլոր ցանկացողները կկարողանան այն տեսնել` այցելելով աշխարհի ամենահայտնի ավտոսրահներից մեկը:
Vauxhall Adam-ը վաճառքի կհանվի հաջորդ տարվա ակզբին Միացյալ Թագավորությունում հետևյալ 3 տարբերակներով` Jam, Glam և Slam: Գները դեռևս չեն հաստատվել, սակայն ակնկալվում է, որ բրիտանական շուկայում նորույթի գինը կսահմանվի սկսած 11.000 ֆունտ ստերլինգից: Ավտոմեքենան կունենա 1.2 լ ծավալով բենզինային շարժիչ` 69 ձ.ու. հզորությամբ (51 կվտ/70 ձ.ու.), ինչպես նաև ավելի հզոր 1.4 լ շարժիչ` 86 ձ.ու. (64 կվտ/87 ձ.ու.) կամ 99 ձ.ու. (74 կվտ/100 ձ.ու.): Սակայն, բոլոր շարժիչները կունենան 5-աստիճան մեխանիկական փոխանցման տուփ "ստարտ-ստոպ" համակարգով:
Բոլոր նորությունները