ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Ճապոնական Toyota ավտոկոնցեռնն ԱՄՆ-ում իրացված 209.000 FJ Cruiser մոդելի ավտոմեքենա է հետ կանչում, որոնք արտադրվել են 2007-2013թթ. ընկած ժամանակահատվածում։ Զանգվածային հետկանչի պատճառն ամրագոտիների հետ կապված խնդիրն է։ Ճապոնական ամենագնացում դրանք տեղադրվել են այնպես, որ հետևի դռները բացելիս` վտանգ է առաջանում, որ վարորդի և առջևի ուղևորի նստարանները կարող են ընկնել դռան մեխանիզմի մեջ և կախվել դրանից։ Toyota-ն, սակայն, ընդծում է, որ դեռևս որևէ նման միջադեպի մասին հաղորդում չի ստացել։ FJ Cruiser ամենագնացը ստեղծվել է ռետրո ոճի մեջ և հիշեցնում է Toyota-ի մեկ այլ ջիպի՝ Land Cruiser-ի, 1960-ականներին ստեղծված օրինակը։ Սկզբում այն նախատեսվում էր թողարկել սահմանափակ խմբաքանակով, սակայն այն այնքան է դուր եկել ավտոսիրողներին, որ 2005թ. սկսվել էր այդ մեքենաների սերիական արտադրությունը։
Բոլոր նորությունները