Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
"Առևանգել 60 վայրկյանում" ֆիլմում Նիքոլաս Քեյջի (Nicolas Cage) վարած 1967 Ford Mustang ավտոմեքենայի սեփականատերն որոշել է այն վաճառել: Ըստ Cinema Vehicle Services-ի սեփականատեր` Ռեյ Քլարիջի (Ray Claridge), հանրահայտ ավտոմեքենան կվաճառվի Ինդիանապոլիսի Mecum's Spring Classic աճուրդում:Այս ավտոմեքենան ստեղծվել է Cinema Vehicle Services ընկերության և ավտոտյունինգի մասնագետ` Չիպ Ֆյուզի (Chip Foose), համատեղ աշխատանքի արդյունքում: Mustang-ն ունի նոր անվահեծեր, կապոտ, բեռնախցիկ և մի շարք այլ տարրեր ապակե մանրաթելերից: Ավտոմեքենայի սրահում կարելի է նկատել Go-Baby-Go փոխանցման տուփը, կրակմարիչ, ինչպես նաև` եզակի Autometer Sport Comp Monster տախոմետր: Աստղային 1967 Ford Mustang-ը աճուրդով վաճառքի կհանվի մայիսի 18-ին: Մեկնարկային գնի մասին դեռևս չի բարձրաձայնվել, ինչպես նաև ոչ մի ենթադրություն չկա, թե որքանով կվաճառվի ավտոմեքենան:
Բոլոր նորությունները