|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Նոր սերնդի Peugeot 308 15.05.2013

Peugeot ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Peugeot 308 մոդելը:

Ավտոմեքենայի թափքի երկարությունը 4.25 մետր է, իսկ բարձրությունը` 1.46 մետր, ինչը նշանակում է, որ այն ավելի կարճ է և ցածր` նախորդ մոդելի հետ համեմատած: Բացի այդ, ավտոմեքենայի ճակատային մասն ավելի սուր և ագռեսիվ ուրվագծեր է ստացել:

 

Չնայած այս փոփոխությունների` սրահն աչքի է ընկնում իր հարմարավետությամբ, իսկ բեռնախցիկի տարողականությունը հասել է մինչև 470 լիտրի: Ըստ Peugeot-ի պաշտոնական տեղեկատվության` նոր սերնդի 308 մոդելը 140 կգ (308 ֆունտ) ավելի թեթև է նախորդ մոդելից:

 

Սպասվածի պես նոր ավտոմեքենան վաճառքի կհանվի աշնանը` սեպտեմբերին Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոսրահում անդրանիկ ցուցադրումից հետո:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ