ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Դանի Պեդրոսան ֆրանսիայում արդեն երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տանում 2013-ի մրցաշարում: Չնայած, որ եղանակային պայմաններն անբարենպաստ էին Le Mans-ում, քանի որ աձրև էր տեղացել, սակայն, դա ամենևին էլ չխանգարեց Honda-ին ձեռք բերել իր հաշվով երրորդ հաղթանակը չորս էտապների արդյունքում: Yamaha-ի պատիվը փրկեց Քելվին Քրաթչլոուն, որը զբաղեցրեց երկրորդ տեղը: Երրորդ տեղն էլ բաժին հասավ Մարկ Մարկեսին և իր վարած Honda-ին:
Yamaha-ի թիմից Խորխե Լորենսոն կարողացավ կորզել միայն 7-րդ, իսկ Վալենտինո Ռոսսին` 12-րդ տեղերը:
Առաջնության արդյունքներով առաջատարներն են Honda-ի մրցարշավորդները` Դանի Պեդրոսան` 83 միավորով և Մարկ Մարկեսը` 77 միավորով: Երրորդ տեղը զբաղեցնում է Խորխե Լորենսոն` 66 միավորով, Քելվին Քրաթչլոուն վաստակել է 55 միավոր: Իսկ Վալենտինո Ռոսսին հինգերորդն է 47 միավորով:
Իտալիայի գրան-պրիի MotoGP առաջնության հինգերորդ փուլը տեղի կունենա հունիսի երկուսին Մյուջելոյի մայրուղուն:Բոլոր նորությունները