|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Kia Soul-ը` ամբողջովին էլեկտրականացված 29.05.2013

Որոշ ժամանակ առաջ լուրեր էին պտտվում, թե Kia-ն որոշել է արտադրել Kia Soul-ի էլեկտրական տարբերակը: Եվ ահա այս նախաձեռնության առաջին մանրամասները արդեն իսկ թափանցել են հանրություն: Ըստ Kia World-ի տեղեկատվության, էլեկտրական Kia Soul-ը համալրված կլինի մարտկոցներով, որոնք 200 կմ  երթևեկելու հնարավորություն կապահովեն առանց վերալիցքավորման անհրաժեշտության: Ցավոք, էլեկտրական շարժիչի հզորության վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ ավտոմեքենան ավելի քիչ, քան 12 վայրկյանում, 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում, իսկ մաքսիմալ արագությունը հասնում է մինչև 140 կմ/ժ է: Հեռանկարներ կան, որ Kia Soul EV-ը վաճառքի կհանվի մյուս տարվա առաջին կեսին: Էլեկտրական ավտոմեքենայի գինը Հարավային Կորեայում կմեկնարկի 40 մլն վոնից, որը կազմում է մոտավորապես 35.490 ԱՄՆ դոլար:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ