ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Մեր օրերում շատ հաճախ են դժգոհություններ առաջանում ավտոլվացման կետերի և ավտոլվացողների մատուցած ծառայությունների որակի վերաբերյալ: Երբեմն նրանք հաջողացնում են բավականին զգալի խազեր և քերծվածքներ թողնել ավտոմեքենաների վրա, ինչն այդ պարագայում լիովին արդարացնում է ավտոմեքենաների սեփականատերերի մոտ առաջացած զայրույթը: Այո, Bentey Continental GTC ավտոմեքենան զոհն է դարձել ավտոլվացողների:Միջադեպը տեղի է ունեցել Մանչեսթերում (Մեծ Բրիտանիա): Ավտոմեքենայի թափքն ամենևին էլ ջրի մեծ ճնշման շփումից չի վնասվել, այլ` այդ նույն ավտոլվացման կետի փլուզման արդյունքում: Երջանիկ զուգադիպությամբ, փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոչ ոք այնտեղ չի եղել, բացառապես` շքեղ ավտոմեքենայի: Ինչ վերաբերվում է ապահովագրությանը, ապա, եթե այն չփոխհատուցի վնասները, ավտոմեքենայի վերանորոգումը կարող է բավականին զգալի ֆինանսական հետևանքներ ունենալ իր սեփականատիրոջ համար` նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղքաթ մարդիկ չեն գնում Bentey:
Բոլոր նորությունները