|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Մոնակոյից ժամանած նոր սուպեր մեքենան 26.06.2013

Montecarlo Automobile-ը` Մոնակոի  առաջին ավտոարտադրողը, այս տարի տոնում է իր 30-ամյակը` հանրությանը ներկայացնելով նոր Rascasse սուպերքարը:Այն անվանվել է ի պատիվ Մոնտե Կարլոյի մայրուղիներից մեկի, որտեղ ըստ ավանդույթի անցկացվում են  Formula 1-ի մրցավազքերը: Ինչպես հայտնում են աղբյուրները, սուպերքարը կունենա 500 ձ.ու. հզորությամբ 5.4 լիտրանոց V12 շարժիչ: Այն գործելու է ինչպես բենզինով, այնպես էլ հեղուկ գազով: Ի դեպ, այս նույն շարժիչը կիրառվում է նաև շքեղ 1998 Rolls-Royce Silver Seraph-ի մոտ:Արտադրողը պատրաստվում է նաև արտադրել Rascasse-ի մեկ այլ ավելի հզոր տարբերակը, որը կունենա հիբրիդային ուժային ագրեգատ և 4 քարշակ անիվներ:  Բացի այդ, հարկ է նշել նաև տանիքի շարժական վահանակների և ներքին հարդարանքի մասին` ներշնչված Ferrari Enzo-ից, F40 և F50-ից, ինչպես նաև` շատ սահմանափակ քանակության` 15 հատ, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 425.000 ֆունտ ստերլինգ:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ