|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Աշխարհի ամենաթանկ հեծանիվը 05.07.2013

Այո, դուք չեք սխալվել, սա հեծանիվ է, որը տեսքից, կարծես թե, Ferrari լինի: Fahrradi Farfall FFX-ը ճանաչվել է ամենաթանկ հեծանիվն աշխարհում, որի արժեքն ավելի, քան £1.000.000 է: Հեծանիվն ամբողջությամբ նման է այդ սպորտային ավտոմեքենային, սակայն դրանով երկար ճանապարհ չեք ընկնի, քանի որ ստիպված եք լինելու անդադար ոտնակներն աշխատացնել:Fahrradi Farfall FFX-ն երկտեղ է, ունի սովորական հեծանիվին հատուկ չափանիշներ` 11 փոխանցման աստիճան, ոտնակներ և այլն: Քանի որ հեծանիվը պատրաստված է թեթև պլաստիկից, այն կշռում է համարյա 100 կգ:Fahrradi Farfall FFX-ը անվանում են "հեծանիվ-թիթեռնիկ", քանի որ "farfalla" բառն իտալերենից թարգմանաբար նշանակում է "թիթեռ": Հեծանիվի դիզայներն է Ռիչարդ Համոնդը:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ