|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Լոնդոնում հայտնվել է թավշյա Ferrari 24.07.2013

Իսլամական աշխարհում սկսվել է սրբազան Ռամադանը, ինչի կապակցությամբ Մերձավոր Արևելքի մեծահարուստները շտապում են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։ Քաղաքի փողոցներում կտրուկ ավելանում է շքեղ ու արագընթաց, սահմանափակ քանակով արտադրված մեքենաների թիվը՝ իրական տոն ստեղծելով անցորդների համար։ Ինչպես նշում է Yahoo! News-ը, մեքենաների շքերթում աչքի է ընկնում ամբողջովին թավշապատ, սև Ferrari 599 մոդելը, որի գինը 300 հազար դոլար է։ Կայքն ընդգծում է, որ իրականում մեքենան թավիշով պատելն այդքան էլ թանկ հաճույք չէ. ըստ մասնագետների հաշվարկների՝ պահանջվում է մոտ 7.500 դոլար։ Գործվածքը մեքենային պարզապես ցնցող տեսք է հաղորդում՝ այն դարձնելով անկրկնելի ու յուրահատուկ։ Միայն թե թավշյա ծածկույթի պարագայում անհայտ է մնում, թե ինչպես է դրա տերն այն լվանում։


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ