ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Իսլամական աշխարհում սկսվել է սրբազան Ռամադանը, ինչի կապակցությամբ Մերձավոր Արևելքի մեծահարուստները շտապում են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։ Քաղաքի փողոցներում կտրուկ ավելանում է շքեղ ու արագընթաց, սահմանափակ քանակով արտադրված մեքենաների թիվը՝ իրական տոն ստեղծելով անցորդների համար։ Ինչպես նշում է Yahoo! News-ը, մեքենաների շքերթում աչքի է ընկնում ամբողջովին թավշապատ, սև Ferrari 599 մոդելը, որի գինը 300 հազար դոլար է։ Կայքն ընդգծում է, որ իրականում մեքենան թավիշով պատելն այդքան էլ թանկ հաճույք չէ. ըստ մասնագետների հաշվարկների՝ պահանջվում է մոտ 7.500 դոլար։ Գործվածքը մեքենային պարզապես ցնցող տեսք է հաղորդում՝ այն դարձնելով անկրկնելի ու յուրահատուկ։ Միայն թե թավշյա ծածկույթի պարագայում անհայտ է մնում, թե ինչպես է դրա տերն այն լվանում։
Բոլոր նորությունները