|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Porsche 911-ը` Գինեսի գրքի ռեկորդակիր 09.08.2013

Porsche ընկերությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում շնորհիվ մի միջոցարման, որը կայացավ Սիլվերսթոունում: Ի պատիվ հանրահայտ Porsche 911  արտադրության 50-ամյակի սպորտային ավտոմեքենայի սեփականատերերը հավաքվել էին հատուկ մրցավազք իրականացնելու համար, որոնց թիվը զարմացրեց նույնիսկ կազմակերպիչներին:
Սիլվերսթոունում հավաքվել էին բոլոր սերունդների 1208 հատ Porsche 911` ինչպես դասական օրինակները, այնպես էլ ամենավերջին արտադրության մեդելները:
Միջոցառմանն իր մասնակցությունն ունեցավ նաև Մարկ Պորշեն` առաջին Porsche 911-ի ինժեների` Ֆերդինանդ Պորշեի, որդին:  Հիշեցնենք, որ Porsche 911 սպորտային ավտոմեքենաների առաջին սերունդը ներկայացվել է Ֆրանկֆուրտի ավտոսրահում  դեռևս 1963 թ., իսկ վերջին` յոթերորդ սերունդը, արտադրվել է սկսած 2011 թ.:
911-ը համարվում է երբևէ ամենահաջողված  սպորտային ավտոմեքենաներից մեկը: 50 տարի անընդմեջ արտադրությունից դուրս չգալով` ավելի քան 820.000 օրինակ նմանատիպ մեքենա է վաճառվել:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ