|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

15 ամենահետաքրքիր փաստերն ավտոմեքենաների մասին 14.08.2013

1. Մարդկանց 56% իրենց ավտոմեքենաներն ամիսը մեկ անգամ են լվանում, մինչդեռ 16%` երբեք դա չեն անում:

2. Յուրաքանչյուր վարորդ իր կյանքի ընթացքում միջինում 2 շաբաթ անցկացնում է կարմիր լույսի տակ կանգնելով:

3. Թվաքանակով ամենաշատ Rolls-Royce ավտոմեքենաները բնակչության մեկ շնչի հաշվով Հոնկոնգում են:

4. Ferrari-ին օրեկան 14 ավտոմեքենա է արտադրում միջին հաշվարկով:

5. Վթարից հետո անվտանգության բարձիկը բացվում է 40 միլիվայրկյան անց:

6. Մենք վճարում ենք 8 անգամ ավելի մեկ լիտր սուրճի, քան մեկ լիտր բենզինի համար:

7. Կպահանջվեր ավելի քան 150 տարի` ավտոմեքենայով մինչև արեգակ հասնելու համար:

8. 1923 թ. արձանագրված էր 173 գյուտ` վերագրված ավտոմեքենաներին, այդ թվում` ապակի մաքրող խոզանակները, շարժիչն աշխատացնելու մեխանիզմը և գազատուն, որոնց հեղինակներն, ի դեպ, կանայք էին:

9. Շանհայում արգելված է կարմիր գույնի ավտոմեքենաների շահագործումը:

10. Եվրոպական երկրներից ամենածանրաբեռնված ճանապարհները գտնվում են Լյուքսեմբուրգում, որտեղ բնակչության 1000 հոգու վրա գրանցված է 570 տրանսպորտային միջոց:

11. Աշխարհի ամենալայն ճանապարհը համարվում է Բրազիլիայում գտնվող Մոնումենտալ Առանցքը, որը թույլ է տալիս 160 ավտոմեքենաներին միաժամանակ իրար կողքի երթևեկել: Ճանապարհի լայնությունը 250 մ է կազմում:

12. 1924թ. Ford մակնիշի ավտոմեքենան արժեր 265 ԱՄՆ դոլար:

13. ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակչին վերագրվում է 1 ավտոմեքենա:

14. 2010 թ. դեկտեմբերի 15-ին Smart մակնիշի ավտոմեքենայի մեջ տեղավորվել են միաժամանակ 19 ուղևոր:

15. Արագությունը գերազանցելու համար երբևէ արձանագրված ամենամեծ տուգանքը կազմել է 1 մլն ԱՄՆ դոլար, որը ֆիքսվել է Շվեյցարիայում:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ