
Նորություններ
Հայաստանը ընդգրկվել է Lonely Planet-ի կողմից 2025 թվականի «թոփ 10 այցելելու երկրներ» ցանկում։
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։
Տաթեւի վանք
Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթեւի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:
Քարահունջ
Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ Քարահունջը հանդիսանում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը: Այն թվագրվում է մ. թ. ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Քարահունջից ոչ շատ հեռու հայտնաբերված ժայռապատկերներն ապացուցում են, որ նախնադարյան մարդը Հայաստանում քաջատեղյակ էր աստղագիտությունից:
Օշական
Օշականի մասին հիշատակություններ են արվում սկսած 5-րդ դարից, ուր 440թ. Վահան Ամատունի իշխանը ամփոփում է հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը եւ նրա գերեզմանի վրա հիմնում եկեղեցի, որի տեղում 19-րդ դարում կառուցվում է Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին: Ամեն տարի սեպտեմբերին շատ առաջին դասարանցիներ հայոց այբուբենի առաջին տառը սովորում են հենց այս եկեղեցում` Մաշտոցի շիրիմի մոտ հանդիսավոր երդումից հետո: