
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։


BMW Group կոնցեռնի կազմի մեջ մտնող բրիտանական ապրանքանիշներն արդեն այս շաբաթ կներկայացնեն իրենց նոր նախատիպերը: Կոնցեպտուալ Rolls-Royce Vision Next 100-ի և Mini Vision Next 100-ի դեբյուտը տեղի կունենա 2016 թվականի հունիսի 16-ին Լոնդոնում՝ հատուկ միջոցառման շրջանակներում: Նորույթների մասին տեղեկությունները դեռ գաղտնի են պահվում: Ակնկալվում է, որ շոու-քարի պրեմիերայի ժամանակ երկու ապրանքանիշներն էլ կներկայացնեն իրենց ապագա սերիական մոդելների դիզայնի և տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները:
Այն մասին, որ Rolls-Royce-ը և Mini-ն կցուցադրեն իրենց նոր նախատիպերը հայտնի է դարձել դեռևս գարնանը` BMW Vision Next 100 կոնցեպտի ներկայացման ժամանակ, որը նվիրված էր բավարիական ընկերության հարուրամյա տարելիցին:
2016 թվականի նոյեմբերին BMW Group կոնցեռնը ներկայացնի նաև ապագայի մտոցիկլ` Motorrad Vision-ը: Նրա պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում:
Բոլոր նորությունները